
Հակակոռուպցիոն դատարանում` նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը: Հիշեցնենք, որ Վճռաբեկ դատարանը բեկանել է Քոչարյանի և մյուսների նկատմամբ սահմանադրական կարգի տապալման հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո Քոչարյանի, Խաչատուրովի, Արմեն Գևորգյանի և Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և Մարտի 1-ի գործը կարճելու որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան` նոր քննության: