
ՀԱՊԿ-ի հետ կապված որևէ որոշում չի կարող գաղտնի լինել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մենք իրավիճակը գնահատում ենք ու ըստ դրա ենք որոշում կայացնում»,- նշեց նա։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանը չի տորպեդահարում ՀԱՊԿ-ում որոշումների կայացման գործընթացը։
««ՀԱՊԿ-ի հետ կապված՝ մենք կայացրել ենք քաղաքական որոշում ու այդ որոշումները հրապարակային են։ Եթե որևէ փոփոխություն լինի՝ կտեղեկանաք»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։