Թրամփն ասել է, որ տասնյակ հազարավոր հանցագործներ ազատորեն շրջում են ԱՄՆ-ում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տասնյակ հազարավոր հանցագործներ՝ ահաբեկիչներ և մարդասպաններ, գտնվում են ԱՄՆ տարածքում և ազատորեն շրջում են ողջ երկրում, հայտարարել է ԱՄՆ վարչակազմի նոր ղեկավար Դոնալդ Թրամփը։

«Մենք ունենք հազարավոր ահաբեկիչներ մեր երկրում, տասնյակ հազարավոր մարդասպաններ: Նրանց 48%-ը սպանել է մեկ կամ մի քանի մարդու, նրանք դուրս են եկել այլ երկրների բանտերից և շրջում են ԱՄՆ-ում», – ասել է նա Fox News-ին երդմնակալությունից հետո իր առաջին հարցազրույցում։

Հանրապետական առաջնորդը այս իրավիճակը պայմանավորել է դեմոկրատ Ջո Բայդենի նախորդ վարչակազմի քաղաքականությամբ։

«Բայդենը թույլ տվեց, որ դա տեղի ունենա: Դեմոկրատները թույլ տվեցին, որ դա տեղի ունենա: Եվ հիմա նրանք փորձում են արդարացնել դա, բայց դա չի կարող արդարացվել»,- համոզված է ԱՄՆ նախագահը։




Լրահոս