Թրամփը մահափորձի ժամանակ իրեն պաշտպանած թիկնապահին նշանակել է Գաղտնի ծառայության տնօրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գաղտնի ծառայության նոր տնօրեն է նշանակել Շոն Քուրանին: Վերջինս ղեկավարում էր թիկնապահների թիմը, որոնք պաշտպանել են ԱՄՆ նախագահին՝ հուլիսին Փենսիլվանիայում նախընտրական հանրահավաքում մահափորձի ժամանակ:

«Նա ապացուցել է իր քաջությունը, երբ վտանգի է ենթարկել սեփական կյանքը՝ օգնելով փրկել իմը՝ մարդասպանի գնդակից։ Ես լիովին վստահ եմ, որ Շոնը Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայությունը կդարձնի ավելի ուժեղ, քան երբևէ»,- գրել է ԱՄՆ նախագահը՝ Truth Social ցանցում։

Թրամփն ընդգծել է, որ Շոն Քուրանը մեծ հայրենասեր է, որը պաշտպանել է իր ընտանիքը՝ վերջին տարիներին։ Քուրանը 23 տարի ծառայել է իրավապահ մարմիններում՝ 2001 թվականին սկսելով կարիերան Գաղտնի ծառայությունում։




Լրահոս