Թրամփը պատրաստվում է 10 000 զինվորական ուղարկել Մեքսիկայի հետ սահման. The Washington Post

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է մոտ 10 հազար զինվորական տեղակայել Մեքսիկայի հետ սահմանին։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը՝ վկայակոչելով մաքսային և սահմանային ծառայության փաստաթղթերը։

«Նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է մոտ 10 հազար զինվոր ուղարկել հարավային սահման»,- հայտնում է հրատարակությունը։

Ըստ թերթի, սահմանին ռազմական ներկայության ուժեղացումը նախատեսվում է իրականացնել մի քանի փուլով։ Առաջին փուլում խոսքը մոտ հազար զինվորականի մասին է։

ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Սալեսսը չորեքշաբթի հայտարարել էր, որ բանակը լրացուցիչ 1500 զինվորական, ուղղաթիռներ և ռազմական հետախուզական ստորաբաժանումներ կտեղակայի Մեքսիկայի հետ սահմանի արևմտյան հատվածում՝ անօրինական ներգաղթի դեմ պայքարելու համար:




Լրահոս