Արարատ Միրզոյանը ղրղզ գործընկերոջը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա քննարկումների ընթացքում նախարար Կուլուբաևի հետ անդրադարձել ենք երկկողմ հարաբերություններին, մեր երկու երկները պատրաստակամություն ունեն մի շարք ոլորտներում խորացնել հարաբերությունները:

Այս մասին Ղրղզստանի ԱԳ նախարար Ժեենբեկ Կուլուբաևի հետ մամուլի համար հայտարարությունների ժամին ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանը նշեց, որ նախարար Կուլուբաևը հրավիրել է իրեն այցելել Ղրղզստան: «Սիրով ընդունել եմ հրավերը, առաջիկայում կկազմակերպենք այցը. ունենք նաև պլաններ բարձրագույն մակարդակով փոխայցելությունների»,- ասաց նա:

Ըստ նախարարի՝ մեր հարաբերությունների խորացմանը կծառայի նաև այսօր ԱԳ նախարարների կողմից ստորագրված երկու երկրների միջև 2025-26 թթ համագործակցության ծրագիրը:

«Պլաններ ունենք՝ մեծացնել ծավալներն առևտրաշրջանառության: Ինչպես ամբողջ աշխարհը, այնպես էլ Հայաստանն ու Ղրղզստանը, նոր ջանքեր են գործադրում մեծ լոգիստիկ ցանցերի մաս դառնալու: Այստեղ շատ կարևոր և ուշագրավ է մեր կառավարության ունեցած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը ներկայացրել եմ գործընկերոջս, հուսով եմ՝ այս և մյուս ծրագրերն իրականություն կդառնան և նոր հնարավորություններ կստեղծեն»,- ասաց Միրզոյանը:




Լրահոս