ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ չի ցանկանում հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությունը կախվածության մեջ դնել Մոսկվայի դիրքորոշումից։ Այս մասին գրում է Bild-ը:
«Մենք պետք է հստակ հասկացնենք, որ Վլադիմիր Պուտինը վետոյի իրավունք չունի և չի կարող ազդել այն բանի վրա, թե ապագայում ով է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու», – ասել է Ռյուտեն Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում:
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Ուկրաինային. նրա խոսքով, չափազանց կարևոր է, որ Ռուսաստանը չհաղթի պատերազմում։
«Մենք իսկապես պետք է մեծացնենք մեր հանձնառությունն Ուկրաինայի հանդեպ, այլ ոչ թե դադարեցնենք այն: Առաջնագիծը սխալ ուղղությամբ է շարժվում»,- ասել է Ռյուտեն: