
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում: Այս մասին հայտնել է variety.com-ը:
Ֆիլմն առաջադրվել է «2-րդ պլանի լավագույն դերասան» (Յուրա Բորիսով), «Լավագույն սցենար» անվանակարգերում:
Ամերիկացի կինոռեժիսոր Շոն Բեյքերի ֆիլմը, որը պատմում է ռուս օլիգարխի որդու հետ ամուսնացած պարուհու մասին, արժանացել էր Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնի «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակին: