«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայրության և գեղեցկության տոնի առթիվ:
«Մայրությունն՝ այն էլ հայոց աշխարհի, ամենանվիրական առաքելությունն է:
Իր հանգանակի մեջ է հավաքում սերը, հույսը, հավատքը, արդարությունն ու իրական ժառանգությունը՝ կենդանի կապը սերունդների միջև, առանց որի կյանքի շրջանը կավարտվի: Սիրելի հայրենակիցներ` ձեզ շնորհավորելու հետ մեկտեղ, մաղթում եմ այն հեռանկարն ու գիտակցությունը, որ ձեր դիմաց կանգնած տղամարդիկ էապես կգնահատեն, կհարգեն ու կսիրեն ձեզ՝ Աստծու տված ամեն օր: Եվ կենացներից անդին»: