Հայաստանի շախմատի առաջնությունը որակապես բարձր էր. Ռոբերտ Հովհաննիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը գոհ է առաջնության արդյունքներից և ուրախ է կրկին ազգային թիմին միանալ:

«Ինձ համար Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնությունը շատ լավ մեկնարկ ունեցավ, քանի որ առաջին տուրում հաղթեցի հիմնական ֆավորիտներից մեկին (հեղ. խոսքը Մանուէլ Պետրոսյանի մասին է): Ինչը ինձ շատ մոտիվացրեց ամբողջ մրցաշարի համար: Հայաստանի առաջնությունը գուցե ամենաբարձր վարկանիշ ունեցող մրցաշարերից չէր, սակայն Հայաստանի առաջնությունը որակապես բարձր էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Հայաստանի արդեն եռակի չեմպիոնի խոսքով` այս տարի առաջնությունում տպավորիչ խաղ ցուցադրեցին երիտասարդ շախմատիստները:

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության չեմպիոնի կոչումը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը, ով 9 հնարավորից հավաքեց 6,5 միավոր: 5,5-ական միավորով երկրորդ և երրորդ տեղերը կիսեցին հաջորդաբար Արթուր Դավթյանը և Սարգիս Սարգսյանը:




Լրահոս