Հայաստանի տարբեր քաղաքներում թմրանյութի փաթեթներ տեղադրող երիտասարդը ձերբակալվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԳՆ-ից հայտնում են՝ Շիրակի մարզային քննչական վարությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում «Մերսեդես» մակնիշի մեքենայի զննությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենի չորս փաթեթ՝ մարիխուանայի նմանվող զանգվածով: Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները պարզել են, որ «Մերսեդեսով» Գյումրի հասած Արագածոտնի մարզի Աղձք գյուղի բնակիչ 35-ամյա երիտասարդը պահում է թմրանյութ և «Տելեգրամ» հավելվածի միջոցով զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ:

Հունվարի 8-ին, կեսօրից քիչ անց, Գյումրիի Բաղրամյան փողոցում, թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով երիտասարդը ձերբակալվել է և իր վարած «Մերսեդեսով» հանդերձ տեղափոխվել Ամասիայի համայնքային բաժին:
Բացատրական աշխատանքի արդյունքում նա հայտնել է, որ նախորդ օրը մի կայքէջից ստացել է վարձատրության դիմաց թմրանյութ տեղադրելու առաջարկ, երեկոյան ութին Երևանի մոտակայքում, պայմանավորված տեղից, վերցրել է կպչուն ժապավենի չորս փաթեթ, որոնք պետք է տեղադրեր Գյումրիում, ինչը, սակայն, իրավապահները կանխել են:

Նա նույն կայքէջից նման առաջարկ էր տացել նաև դեկտեմբերի 30-ին, Երևանի տարբեր վայրերում տեղադրել էր չորս փաթեթ, իսկ որպես վարձատրություն ստացել էր կես գրամ մարիխուանա, որն անձամբ օգտագործել էր:

Դատարանի որոշմամբ հունվարի 10-ին «Մերսեդեսի» խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայով լցված կաթուցիչ ու երկու փաթեթ, նաև կրիստալի նմանվող զանգվածով մեկ փաթեթ:

Նախաքննությունը շարունակվում է:




Լրահոս