
ՆԳՆ ՓԾ հայտարարություն է տարածել․
«Հունվարի 24-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Ակնաղբյուր բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում ժամը 12:00-ին գործարկվելու է էլեկտրական շչակ:
Նույն օրը՝ ժամը 13:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ»։