Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 23-ին, ժամը 13:29-ին ահազանգ է ստացել, որ Ծակքար գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում՝ անասնագոմի մոտակայքում, այրվում է խոտի դեզ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել ժամը 13։46-ին, մարվել՝ 14։38-ին։ Այրվել է մոտ 300 հակ անասնակեր։