
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է հասարակական տրանսպորտի համար վճարման երեք տարբերակները։
«Սիրելի՛ քաղաքացիներ,
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից՝ ավտոբուսից, տրոլեյբուսից և մետրոյից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի ճկուն և հարմար։ Այսուհետ վճարումները կարող եք կատարել երեք տարբերակով՝
· Անկանխիկ՝ բանկային քարտով (Arca, Visa, Mastercard),
· QR կոդի միջոցով՝ TelCell հավելվածով,
· Տրանսպորտային քարտի միջոցով»,- նշել է Ավինյանը։