
Ձերբակալվել է Պետգույքի կառավարման նախկին նախագահ, ՀՀԿ անդամ Արման Սահակյանը՝ Գալուստ Սահակյանի որդին: Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները:
Վարույթը, որի շրջանակներում Սահակյանը ձերբակալվել է, նախաձեռնված է փողերի լվացման հոդվածով:
Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն: