Շուրջ 2 շաբաթ Ամերիկայի Միացյալ նահանգներում սկսված աղետալի իրավիճակը շարունակվում է:
ArmLur.am-ն ամերիկաբնակներից տեղեկացավ, որ հրդեհը չի հաջողվում մարել, ավելին՝ շատ նոր տարածքներում մեծ թափ է առել:
ArmLur.am-ի հետ զրույցում՝ Գլենդել քաղաքի բնակիչն ասաց, որ այնտեղ արդեն ամեն ինչ կարգին է, օդը մաքուր, բայց մնացած քաղաքների վիճակը անմխիթար է։
Հրդեհների հետևանքով տուժել կամ ամբողջությամբ ավերվել է ավելի քան 10 հազար շինություն։
Լոս Անջելեսի տարածքում մոտ 180.000 մարդու տարհանման հրաման կա, ևս 200.000 մարդու տարհանման նախազգուշացումներ են կատարվել:
Լոս Անջելեսի ոստիկանությունը հայտնում է, որ ձերբակալվել է մի տղամարդ, ով կասկածվում է քաղաքի Վուդլենդ Հիլս շրջանում հրդեհ բռնկելու փորձի մեջ:
Վերջին տվյալներով՝ զոհվել է 25 մարդ։ Հրդեհների տնտեսական վնասը գերազանցում է 250 միլիարդ դոլարը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Էմմա Մարտիրոսյան