Խորհրդարանում մեկնարկել է Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցով արտախորհրդարանական ուժերի նախաձեռնության քննարկումը:
«Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը քննարկվում է ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Ներկա են ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները, «Հայաստան» խմբակցությունից Արմեն Գեւորգյանը եւ Էլինար Վարդանյանը:
«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը նախագծի հիմնական զեկուցողն է, ներկա են նաեւ Հայաստանի «Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանը, Ռուբեն Մեհրաբյանը եւ քաղհասարակության ներկայացուցիչներ:
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց, որ «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը կընդգրկվի հաջորդ քառօրյա նիստերի օրակարգում։
Քրիստինա Մուշեղյան