
Ադրբեջանում հրազենից արձակված կրակոցի հետևանքով շարքային զինվոր է սպանվել։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ մանրամասնելով, որ խոսքը շարքային Ջամալ Հուսեյնովի մասին է։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 23-ին՝ Քելբաջարում, իսկ փաստի առթիվ տեղի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ, հարցաքննվել են վկաներ, նշանակվել են փորձաքննություններ, կատարվել են այլ քննչական գործողություններ։