
Հունվարի 24-ին Թուրքիայի ներկայիս Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի նկատմամբ ոտնձգության փորձ է կատարվել: Դիմակավորված անձը մուրճը ձեռքին բարձրացել է Ստամբուլի Սարայբուրնու այգում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա և, ականատեսների վկայությամբ, փորձել է վնասել այն:
Սկզբում անցորդներն են փորձել մահակներով վնասազերծել նրան, հետո ոստիկանական ուժեր են եկել դեպքի վայր և նրան բերման ենթարկել։