Միացյալ Թագավորությունում և Իռլանդիայում մոլեգնող հզոր փոթորկի պատճառով մարդկանց կոչ են արել տնից դուրս չգալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Թագավորությանը և Իռլանդիային պատուհասած «Էովին» փոթորկի պատճառով Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ, ինչը նշանակում է, որ փոթորիկը վտանգավոր է մարդկանց կյանքի համար։ Մեծ Բրիտանիայի մնացած հատվածներում հայտարարվել է եղանակային վտանգի նարնջագույն և դեղին մակարդակ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։

Իռլանդիայի Հանրապետությունում քամիների արագությունը հասել է 183 կմ/ժամի, 715 000 մարդ մնացել է առանց էլեկտրականության։

Մեծ Բրիտանիայում միլիոնավոր մարդկանց կոչ են արել տնից դուրս չգալ, տապալված ծառերի պատճառով ճանապարհներն արգելափակվել են։ Չեղարկվել են բազմաթիվ թռիչքներ, գնացքների աշխատանքը դադարեցվել է։ Հյուսիսային Իռլանդիայում փակվել են բոլոր դպրոցները։ Որոշ դպրոցներ փակվել են նաև Ուելսում, Շոտլանդիայում և Անգլիայում։




Լրահոս