Իրանի ԱԳՆ-ից բողոք են հայտնել Ադրբեջանին՝ որոշ շրջանակների ոչ պատշաճ վերաբերմունքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի ԱԳՆ Եվրասիայի վարչության պետ Մոջթաբա Դեմիրչիլուն ԱԳՆ-ում հանդիպել է Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի հետ: Քննարկվել են երկկողմ համագործակցության ընթացքն ու տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացումը:

Դեմիրչիլուն, մատնանշելով Ադրբեջանում որոշ շրջանակների ու անձանց բացասական գործողությունները, այդ թվում՝ իրանցի ուսանողների հանդեպ ոչ պատշաճ վերաբերմունքը, դրանք երկկողմ հարաբերություններին վնասող է համարել և այդ առնչությամբ Իրանի բողոքը հայտնել ու կոչ արել քայլեր ձեռնարկել այդ բացասական գործողությունները նախաձեռնողների և հեղինակների դեմ։

Ադրբեջանի դեսպանը ափսոսանք է հայտնել որոշ ոչ պատշաճ հայտարարությունների և գործողությունների համար և խոստացել այդ հարցը փոխանցել իր երկրի իշխանություններին։




Լրահոս