ArmLur.am-ը երեկ գրել էր․ «Նախաքննական մարմինը որոշում է կայացրել Արմավիրի մարզի Խոյ գյուղում որդու կողմից հորը սպանելու դեպքով: Գործն ուղարկվել է դատարան:
Վոլոդյա Ներսիկի Ալեքսանյանը մեղադրվում է այն բանի համար, որ նա 2024 թվականի ապրիլի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում Արմավիրի մարզի Խոյ համայնքի տներից մեկում հոր՝ Ներսիկ Վոլոդյայի Ալեքսանյանի հետ ընտանեկան բնույթի հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, վերջինիս ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով հարվածել է մերձավոր ազգական հանդիսացող հոր՝ Ներսիկ Ալեքսանյանի կրծքավանդակի աջ հատվածին՝ այդ կերպ՝ ապօրինաբար կյանքից զրկելով նրան:
Վոլոդյա Ալեքսանյանը հիշյալ դանակը թողել է հոր մարմնի մեջ և դիմել փախուստի, իսկ Ներսիկ Ալեքսանյանը տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրը՝ ժամը 23:10-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է։
Այսինքն՝ Վոլոդյա Ներսիկի Ալեքսանյանը կատարել է արարք, որը նախատեսում է ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով 14-20 տարի կամ ցմահ ազատազրկում»։
ArmLur.am-ին այսօր ողբերգական դեպքից մանրամասներ է հայտնել մեղադրյալի մայրը՝ Հայկուշ Ալեքսանյանը։
Մանրամասները՝ հեռախոսազրույցում։
Քնար Մանուկյան