Վրաստանի վարչապետը խոսել է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն բացառել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, ինչը պահանջում է ընդդիմությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դուք գիտեք, թե ինչ է պահանջում ընդդիմությունը, ամենից առաջ՝ արտահերթ ընտրություններ: Ես ցանկանում եմ բոլորին հիշեցնել, որ ընտրությունները Վրաստանում կկայանան 2028 թ. հոկտեմբերին: Բոլորին խորհուրդ եմ տալիս պատրաստվել 2028 թ. հոկտեմբերի ընտրություններին: Մինչ այդ այս տարվա հոկտեմբերին տեղի կունենան տեղական ընտրություններ. նրանք կարող են իրենց բախտը փորձել նաև այդտեղ: Սա իմ խորհուրդն է արմատական ​​ընդդիմությանը», – հունվարի 24-ին լրագրողներին հայտնել է վարչապետը։

Վրաստանում շարունակվում են բողոքի ցույցերը՝ պահանջելով նոր խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Բողոքի ակցիաներն սկսվել են այն բանից հետո, երբ 2024 թ. նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ դադարեցնում է Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը մինչև 2028 թվականը։ Բողոքի ակցիաների ընթացքում իրավապահները բերման են ենթարկել մի քանի հարյուր մարդու։




Լրահոս