Թբիլիսիի հասարակական տրանսպորտում վճարման համակարգը վերականգնվել է կիբեռհարձակումից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ հասարակական տրանսպորտում վերականգնվել է ուղևորների վճարման համակարգը։ Այս մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։

Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքապետը հայտարարել էր, որ կիբեռհարձակման պատճառով ուղևորների վճարման համակարգը ժամանակավորապես անջատվել է։ Նա նշել էր, որ հետաքննությունը կպարզի, թե որտեղից է տեղի ունեցել հարձակումը։




Լրահոս