Կհամախմբվե՞ն Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո հասարակական-քաղաքական շրջանակները պարբերաբար բարձրացնում են Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը:

Արդյոք չորս ուժերն այս անգամ կհամախմբվե՞ն Սերժ Սարգսյանի հրաժարականը բարձրացնելու հարցի շուրջ:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ առումով որևէ կոնկրետ որոշում չկա:

«Մենք քառյակի անունից խոսում ենք այն ժամանակ, երբ կա կոնկրետ որոշում»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ չորս ուժերի միջև քննարկվող հարցերի մասին քաղաքական չորս ուժերը չեն բարձրաձայնում այնքան ժամանակ, քանի դեռ չկա համատեղ որոշում:




Լրահոս