Գորիս-Տաթև ավտոճանապարհին բեռնատարը խափանվել էր և խոչընդոտում էր երթևեկությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 25-ին, ժամը 03:09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել է և խոչընդոտում է երթևեկությունը․ բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քարշակման միջոցով ուղղել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ա․). ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:




Լրահոս