ԱՄՆ-ի Սենատը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Փիթ Հեգսեթին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Միացյալ Նահանգների Սենատը Փիթ Հեգսեթին հաստատել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնում: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Հեգսեթի թեկնածությունը հաստատվել է ձայների նվազագույն տարբերությամբ, քանի որ Սենատում մեծամասնություն կազմող ոչ բոլոր հանրապետականներն են սատարել նրա նշանակմանը ամերիկյան վարչակազմի ամենակարևոր պաշտոններից մեկում։ Սենատորները նախկինում կասկած էին հայտնել, թե Դոնալդ Թրամփի առաջարկած թեկնածուն արժանի է Պենտագոնի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելուն:

Փիթ Հեգսեթը ծնվել է 1980 թվականին Մինեսոտա նահանգում, ավարտել է Փրինսթոնի համալսարանը և Ջոն Ֆ. Քենեդու անվան Հարվարդի պետական կառավարման ինստիտուտը: Նա ԱՄՆ-ի բանակի վետերան է, ծառայել է Իրաքում և Աֆղանստանում: 2012 թվականին Մինեսոտա նահանգից Սենատ առաջադրվելու անհաջող փորձ է ձեռնարկել, այնուհետև դարձել է Fox News հեռուստաալիքի հաղորդավար:

Նա կարծում է, որ ԱՄՆ-ը պետք է այլ երկրների հետ բանակցի սպառազինությունների վերահսկման շուրջ, իսկ դրա անհնարինության դեպքում ձգտի արդիականացնել իր միջուկային զինանոցը:




Լրահոս