Հանրային տրանսպորտից օգտվելը գլխացավանք է դարձել քաղաքացիների համար։
ArmLur.am-ը չի դադարում ահազանգեր ստանալ այն մասին, որ տրանսպորտից օգտվելը դարձել է գլխացավանք։ Արդեն տևական ժամանակ է, ինչ մեր խմբագրություն դիմում են քաղաքացիներ, ովքեր դժգոհ են միասնական տոմսային համակարգից։
ArmLur.am-ին դիմած քաղաքացին պատմում է, որ տրանսպորտներում տեղակայված վալիդատորները, որոնց միջոցով կարող են նաև բանկային քարտով վճարում կատարել, սկզբում չեն աշխատում, իսկ հետո միանգամից քարտից գանձում է գումարը, քանի անգամ փորձ է կատարվում և մերժվում, այդքան հետո գանձվում է քարտից։
ArmLur.am-ը կապ հաստատեց «Թել-Սել» ընկերության մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանի հետ մեկնաբանություն ստանալու նպատակով։ Վերջինս ArmLur.am-ի հետ զրույցում ասաց․ «Այո, նման դեպք եղել է, տեխնիկական ինչ-որ խնդիր է եղել, հիմա կարգավորված է, բայց եթե կան տվյալներ, փոխանցեք, մենք փոխհատուցենք քաղաքացիներին»։