
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ:
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Աղվանի-Տաթև-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Գորիս քաղաքում և Լծեն-Աղվանի-Տաթև ավտոճանապարհին մառախուղ է։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։