«Ֆուլլ հաուս․ 10 տարի անց»․ ի՞նչ է սպասվում մայիսի 4-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համացանցում ակտիվ քննարկվում է հայտնի «Ֆուլլ հաուս» սիթքոմի 10-րդ եթերաշրջանի պրեմիերան։

Որոշ սոցհարթակներում տարածվել էր տեղեկություն, որ սիթքոմը ցուցադրվելու է 2024 թվականի դելտեմբերի 31-ին, սակայն ինչպես պարզվեց հետո՝ տեղեկությունը սուտ էր։

Սիթքոմի պրոդյուսեր և դերասան Մենչը՝ Արմեն Պետրոսյանը, ինստագրամյան միկրոբլոգի իր էջում հրապարակում էր կատարել «Ֆուլ Հաուս»-ի 10-րդ եթերաշրջանի մասին, նշելով, որ սիթքոմի 10-րդ եթերաշրջան չկա և չի լինելու։

Արդեն այսօր Մենչն իր ինստագրամյան միկրոբլոգում հրապարակում է կատարել՝ նշելով, որ «Ֆուլլ հաուսի» սիրահարներին ներկայացնում են առաջին նորությունը և ամեն բան դեռ առջևում է։

Մայիսի 4-ին Գլենդելում տեղի կունենա «Ֆուլլ հաուս․ 10 տարի անց» հոբելյանական համերգը։

Համերգի մասնակիցներն են սիթքոմի հայտնի և սիրված դեմքերը, ինչպիսիք են՝ Անի Երանյանը, Գոռ Հակոբյանը, Միհրան Ծառուկյանը, Արփի Գաբրիելյանը, Արմեն Պետրոսյանը, Մարջան Ավետիսյանը, Աղաս Մանուկյանը, Գարիկ Սեփխանյանը, Քրիստինա Եղոյանը, Մոսո Կարապետյանը։

Ա․Ս․




Լրահոս