ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր ընդդիմախոսները քաղաքական թմրավաճառությամբ են զբաղվում. Ավինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը բացառել է միասնական տրանսպորտային համակարգում հետադիմություն թույլ տալը։ Ըստ նրա, ավելի հեշտ կլիներ, որ տոմսի գինը սահմանեին 150 դրամ՝ առանց արտոնությունների. «Բայց դա ճիշտ չէ, դա միասնական տոմսային համակարգ չէ, դա այն չէ, որ մենք վաղը պետք է նաև 250 էլեկտրոավտոբուս գնենք, որովհետև հասկանում ենք՝ վաղը տեղփոխերի քանակը ավելանալու է»։

Ավինյանը նաև նշեց, որ չի պատրաստվում հրաժարվել 45 տրոլեյբուս ձեռք բերելու կամ վերելակները փոխարինելու ծրագրից, որպեսզի փոխարենը նախատեսված գումարներով տրանսպորտի համակարգի սուբսիդավորեն. «Մի քանի քաղաքական բանսարկու գիտակցաբար այդ մանիպուլյացիաներն անելով մարդկանց անընդհատ դրդում են, որ ճնշումն ավելանա»։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս