
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Բելառուսի նախագահին՝ Ալեքսանդր Լուկաշենկոյին, պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։
«Հարգելի՛ Ալեքսանդր Գրիգորևիչ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ Ընտրություններում համոզիչ հաղթանակը ակնհայտորեն ցույց է տալիս ձեր բարձր քաղաքական հեղինակությունը, ինչպես նաև բնակչության անկասկած աջակցությունը Բելառուսի որդեգրած պետական կուրսին»,- ասվում է Կրեմլի կայքում հրապարակված ուղերձում։
Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ Բելառուսի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորել են նաև Ղազախստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի ղեկավարները։