
Հունվարի 26-27-ը ՆԳՆ ՓԾ Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Հրազդան քաղաքում, Արտանիշ, Նուռնուս գյուղերում, Նորաշեն-Հնաբերդ, Վարդաղբյուր-Տաշիր և Բյուրական-Ամբերդ ավտոճանապարհներին։
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։