Բենզինի շուկայում խախտումների համար նշանակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ տուգանք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ամփոփիչ ասուլիսի ընթացքում խոսեց Հայաստանում բենզինի շուկայի ուսումնասիրության արդյունքների մասին։

Նա նշեց, որ չորս խոշոր ներկրող ընկերություններ որոշակի ժամանակահատվածում համաձայնության են եկել գների սահմանման շուրջ:

«Մենք ապացուցված համարեցինք, որ խոշոր չորս ներկրողները որոշակի ժամանակահատվածում անուղղակի համաձայնության են եկել գների սահմանման վերաբերյալ: Տեղի է ունեցել դեմպինգ, որի արդյունքում գները համաժամանակ տնտեսապես ոչ հիմնավորված նվազել են, ապա՝ կրկին համաժամանակ տնտեսապես ոչ հիմնավորված բարձրացել: Այս խախտումների համար նշանակվել է ավելի քան 1 միլիարդ դրամ տուգանք»,- նշել է Գեղամ Գևորգյանը:

Նա հավելեց, որ հանձնաժողովը պատասխանատվության է ենթարկել նաև այլ տնտեսվարող սուբյեկտների՝ սպառողներին մոլորեցնելու կամ անբարեխիղճ մրցակցության համար:




Լրահոս