ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ապօրինի ծագում ունեցող գույքի գործով անցնող անձը Նորքի հիվանդանոցից փախել էր․ ուր է գնում Դատախազությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փաստաբան Հակոբ Ճարոյանը ուշագրավ մանրամասներ է հայտնում Օրինական ուժի մեջ մտած առաջին վճիռը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։

Ո՞վ է Սուրեն Գաբրիելյանը եւ ինչու է տարիներ առաջ փախել հիվանդանոցից։

Այսօր Գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հակակոռուպցիոն դատարանի՝ Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Վճռով Սուրեն Վաչիկի Գաբրիելյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի Երևան քաղաքի Վարդանանց փողոցում գտնվող 1 բնակարան, Կոտայքի մարզի Առինջ համայնքում գտնվող 1 բնակելի տուն, որոնց ընդհանուր միջին շուկայական արժեքը կազմում է 300 միլիոն 650 հազար դրամ (շուրջ 750 հազար ԱՄՆ դոլար), ինչպես նաև 56 միլիոն 667 հազար դրամ (շուրջ 141 հազար ԱՄՆ դոլար ) և 50 հազար եվրո:

Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունում Սուրեն Գաբրիելյանին պատկանող գույքերի առնչությամբ ուսումնասիրությունը սկսվել էր 2020 թվականի հոկտեմբերի 9-ին: Հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարան էր ներկայացվել 2023 թվականի ապրիլի 17-ին: Դատարանի՝ 2024 թվականի հուլիսի 15-ի վճռով Գլխավոր դատախազության հայցադիմումն ամբողջությամբ բավարարվել էր:

Հայցադիմումն ամբողջությամբ բավարարելու վերաբերյալ վճիռը պատասխանողների կողմից բողոքարկվել էր վերաքննության կարգով: Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել էր, որը 2024 թվականի նոյեմբերի 12-ին պատասխանողների կողմից բողոքարկվել էր վճռաբեկության կարգով:

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2025 թվականի հունվարի 17-ին կայացրել է վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու վերաբերյալ որոշում, որպեսզի պայմաններում Հակակոռուպցիոն դատարանի 2024 թվականի հուլիսի 15-ի վճիռը մտել է օրինական ուժի մեջ:

Նշենք, որ Ս. Գաբրիելյանը մեղադրվում է խարդախության, փողերի լվացման և փաստաթղթեր կեղծելու մեջ:

Նա նշեց, որ Սուրեն Գաբրիելյանը կալանավորվել է 1 տարի առաջ և մինչև փախուստը գտնվել է անազատության մեջ: Մանրամասնելով կալանավորի փախուստի պատճառները՝ Հակոբ Ճարոյանն ասաց, որ 30.04.2014թ. նախաքննական մարմնին միջնորդություն է ներկայացրել քննիչը՝ որոշում կայացնել Սուրեն Գաբրիելյանի նկատմամբ համալիր դատաբժշկական փորձաքննություն նշանակելու վերաբերյալ: Փաստաբանի խոսով՝ փորձաքննություն նշանակելու միջնորդությունը ներկայացրել է այն պատճառով, որպեսզի պարզեն՝ արդյոք Սուրեն Գաբրիելյանը տառապո՞ւմ է հիվանդությամբ, որն ընդգրկված է կառավարության համապատասխան որոշման հավելվածում՝ «Պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդություններ»-ի ցանկում:

Փաստաբանի խոսքով՝ բավարարելով իր միջնորդությունը՝ քննիչը դատաբժշկական փորձաքննություն է նշանակել»։

Մանրամասները տեսանյութում։

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս