ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եկամտային հարկի վերադարձը գործում է. բնակիչները Դեֆանսում են. ինչ է սպասվում առաջիկայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հինգ ամիս առաջ ունեցած այցից հետո ArmLur.am-ը հերթական անգամ Defanse Housing թաղամասում է՝ տեսնելու կառուցվող ամենախոշոր թաղամասի շինաշխատանքները:

Մեր նկարահանող խումբը ոչ միայն ականատես եղավ կատարված աշխատանքների զգալի փոփոխություններին, այլև անմիջապես կառուցապատողից տեղեկացավ, որ Defanse Housing-ում շարունակում է գործել եկամտային հարկի վերադարձի օրենքը, իսկ բնակարան գնելիս ապագա բնակիչները կարող են օգտվել այս պահին գործող աննախադեպ 10% զեղչից:

Այս ընթացքում իրականացվել են կենտրոնական անտառ-պուրակում նոր տեսակի ծառերի և բուսատեսակների որակյալ խտացման, ավտոմատացված ոռոգման և ջրահեռացման համակարգերի անցկացման, ճեմուղիների, շատրվանային կոմպլեքսների, թաղամասն արտաքին ճանապարհային ցանցին կապող հանգույցների կառուցման, հին ջրագծերի ապամոնտաժման աշխատանքները, սկսվել են էլեկտրական ենթակայանների կառուցման աշխատանքները:

Նորակառույց շենքերի շինարարությանը զուգահեռ ակտիվ շարունակվում են միջբակային տարածքների գոտիավորման և բարեկարգման աշխատանքները: Միջշենքային հատվածներում կառուցվելու են այգիներ, խաղահրապարակներ, շատրվաններ, ինչպես նաև ընտանեկան հանգստի կազմակերպման ոճով սրճարաններ:

Այս պահին էլ կառուցապատողը շարունակում է պահպանել շենքերի կառուցման արտադրական բարձր պլանը: Արդեն իսկ կատարվել են շենքերի հիմնակմախքի կառուցման աշխատանքների 90%-ը: Հատուկ շեշտադրում է արված ներքին և արտաքին պատերի շարի աշխատանքների վրա, որպեսզի մարտ-ապրիլ ամսից սկսվեն շենքերի երեսպատման աշխատանքները:
Մեծ աշխատանքներ են տարվել թաղամասն արտաքին ճանապարհային ցանցին կապող հանգույցների կառուցման ուղղությամբ: Արդեն ամբողջությամբ կառուցված են Հին Սիլիկյան խճուղու և Հյուսիս-հարավ մայրուղու կողմից 1-ին ճանապարհային հանգույցները: Միաժամանակ, շարունակվում է Հյուսիս-հարավ մայրուղու կողմից 2-րդ հանգույցի շինարարությունը: Կառուցվելու են ևս երկու ճանապարհային հանգույցներ հարավային սահմանագծով դեպի Էջմիածին արագընթաց ճանապարհից, որը պետական քաղաքաշինական ծրագրերով նախատեսված է դառնալ արագընթաց ճանապարհ դեպի Զվարթնոց օդանավակայան:

Թաղամասում բոլոր ինժեներական ենթակառուցվածքները նոր են ստեղծվում, և առանձնահատուկ է, որ դրանք նախատեսված են ոչ միայն առաջին փուլով կառուցվող 43 հա մակերես զբաղեցնող առաջին բնակելի թաղամասի համար, այլև 140 հա տարածքով ամբողջ թաղամասի համար:

Այդ առումով, Defanse Housing թաղամասի ապագա բնակիչները ոչ թե պարզապես ձեռք են բերում նորակառույց բնակարաններ Երևանում կառուցապատողից, այլ կարողանալու են իրենց առօրյան կազմակերպել լավագույն կենսաապահովման միջոցներով հագեցած որակյալ միջավայրում, որտեղ լինելու են 12.000 քմ միջբակային տարածքներ, շենքերի միջբակային ու հարակից տարածքներում 25 հա կանաչապատ գոտիներ, 40 հա դարձրած կենտրոնական անտառ-պուրակ, 5 շատրվանային կոմպլեքսներ և Հայաստանի ամենախոշոր գունաձայնային և լազերային շատրվանային կոմպլեքսը, 2500 մ երկարությամբ և 13.5 մ լայնությամբ հեծանվուղի, 6.5 մ լայնությամբ լուսավորված ճեմուղիներ, դպրոցներ, մանկապարտեզներ:

Թաղամասի համար կառուցվելու է 250 մեգավատի հզորության ենթակայան, որի դեպքում տեխնիկապես անհնար են լինելու էլեկտրաէներգիայի ընդհատումները և լարման թուլացումները։

Թաղամասն իր տեղադիրքի շնորհիվ առանձին կոյուղատար խողովակով միանալու է Աէրացիայի գլխավոր կոյուղատար համակարգին:

Ընկերության համար առանցքային նշանակություն ունի որակյալ էկոհամակարգի ձևավորումը: Կենտրոնական անտառ-պուրակում արդեն իսկ տնկված են տասնյակ հազարավոր ծառեր, էկզոտիկ բուսատեսակներ և ծաղկեթփեր, ինչպես նաև պուրակներում կատարվել են կաթիլային, ավտոմատ ոռոգման համակարգերի անցկացման և գազոնների ստեղծման աշխատանքները: Ընկերությունը կատարում է նաև խիտ ծառատունկ թաղամասի 5500 մետր երկարությամբ ամբողջ շրջագծով:

Defanse Housing թաղամասում գործելու է նաև Հայաստանի ամենախոշոր գունաձայնային և լազերային շատրվանային կոմպլեքսը, որի կառուցման աշխատանքները մեծ ակտիվությամբ իրականացվում են, իսկ ավարտը նախատեսված է 2025 թվականին:

Կառուցապատողը ամեն շաբաթ պարբերաբար կազմակերպում է շրջայցեր շինհրապարակ:

ArmLur.am-ը կշարունակի իր այցելությունները Defanse Housing թաղամաս։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս