Հուսով եմ՝ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ-ում լիարժեք համագործակցությանը. Սերգեյ Լեբեդև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրականությունն այն է, որ Հայաստանի համար առանց ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում համագործակցության դժվար կլինի, «Ռիա Նովոստի»-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։

«Ինչո՞ւ ավելորդ բարդություններ ու ու դժվարություններ ստեղծել հայաստանցիների համար։ ԱՊՀ երկրները և Բելառուսը, որքան գիտեմ, պատրաստ են օգնել Հայաստանին պահպանել այդ փոխգործակցությունը»,- նշել է Լեբեդևը։

Նա նաև հույս է հայտնել, որ Հայաստանը կվերադառնա ԱՊՀ շրջանակներում լիարժեք համագործակցությանը։

Խոսելով Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին վերջերս ստորագրված փաստաթղթի և ԵՄ-ին միանալու Երևանի ծրագրերի մասին՝ ԱՊՀ գլխավոր քարտուղարը նշել է, որ բազմաթիվ փաստաթղթեր ստորագրվում են, բայց հետո չեն իրականացվում։

«Շատ փաստաթղթեր են ստորագրվում, բայց ոչ բոլորն են իրականացվում։ Հետո կյանքն իր շտկումներն է անում»,- ասել է Լեբեդևը։




Լրահոս