Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2025 թվականի հունվարի 27-ի հրամանով՝ Էդգար Արսենի Արսենյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնին:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել բաց մրցույթի մասնակից Էդգար Արսենի Արսենյանին՝ ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակում ընդգրկելու վերաբերյալ: