Բաքվի դատարանը մերժել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների՝ տնային կալանքի մասին պաշտպանների միջնորդությունը։
Նշենք, որ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, բացի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանից, մյուս գերեվարվածները նախորդ նիստին ներկայացրել էին «պատիժը տնային կալանքի տարբերակով» կրելու միջնորդություն։
Հավելենք, որ Բաքուն Արցախի նախկին պաշտոնյաներին ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Հարկ է նշել, որ ադրբեջանական դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը,ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը։