ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ Եռաբլուրում լրագրողների հարցերին ի պատասխան նշել է, որ շփման գծում իրադրությունը հարաբերական կայուն է։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարի ռազմատենչ հայտարարությունները մեզ միշտ էլ մտահոգում են, սակայն օպերատիվ գնահատականում դրանք փոքր մաս են կազմում: Մենք ուշադիր հետևում ենք և՛ սահմանին տիրող վիճակին, և՛ հայտարարություններին»,- ասել է Ասրյանը և հավելել, որ քաղաքացիները մտահոգություններ պիտի ունենան, որովհետև հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում։
«Մենք մեր առջև դրված խնդիրը կատարում ենք` գնում ենք խաղաղության, սահմանագծման և սահմանազատման ճանապարհով», – հավաստիացրել է ԳՇ պետը։
Այս տարի` հունվարի 28–ին, նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձը: ՀՀ ղեկավար կազմն այդ առիթով է այլցեցել Եռաբլուր։