ՖՈՏՈ. Ինչպես են հայ հայտնիները շնորհավորել հայոց բանակի օրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր հայ ժողովդի համար կարևորագույն օրերից մեկն է։

Այսօր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման օրն է։ Հայոց բանակը 33 տարեկան է։

1991 թվականի դեկտեմբերի 5-ին Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով պաշտպանության նախարար նշանակվեց Վազգեն Սարգսյանը: Նա նորանկախ Հայաստանի առաջին պաշտպանության նախարարն էր՝ առանց նախարարության:

Յուրաքանչյուր հայի համար այս օրը հպարտության, երախտիքի օր է։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե օրվա կապակցությամբ հայ հայտնիները ինչ հրապարակումներ են կատարել։

Երգչուհի Սոնա Ռուբենյանը ինստագրամյան իր միկրոբլոգի սթորի բաժնում կիսվել է արխիվային լուսանկարներով։

Երգիչ Արամեն, Գրիգորի Եսայանը, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը, երգչուհի Սիլվա Հակոբյանը, պրոդյուսեր Ելենա Արշակյանը, երգիչ Սարգիս Եղիազարյանը, Անդրեն, Շպրոտը ևս իրենց ինստագրամի սթորի բաժնում հրապարակել են լուսանկարներ, շնորհավորելով հայոց բանակի օրը։

Ելենա Արշակյանը հրապարակած սթորիին կից գրել է․ «Ինչ էլ լինի, ինչ էլ փորձել պարտադրել ու համոզել մեզ, մի բան երբեք չի փոխվելու․ մեր բանակը կանգուն պահողն է մեր հերոսը։ Ուրիշ ճշմարտություն չկա։ Տոնդ շնորհավոր ու բարի ծառայություն քեզ զինվոր»։

Ա․Ս․




Լրահոս