Մեկնարկել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպումը զինվորականների հետ: Հանդիպման մեկնարկին հնչել է ՀՀ հիմնը, որին հաջորդել է Սրբազան հոր աղոթքը:
«Բոլորիս մեր բարեմաղթանքներն եմ հղում Հայոց Բանակի վերակազմավորման առիթով։ Ես հատկապես շեշտում եմ վերակազմավորման, որովհետև Հայոց Բանակի պատմությունը շատ մեծ է, որը հասնում է մինչև Հայկ Նահապետ ու ձգվում մեր օրերը։
33-րդ տարեդարձը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վերաանկախացման հռչակմամբ և մեր Արցախ աշխարհի ազատագրման պատմությամբ։
Մեզ համար այսօր մեծ պատիվ է կրկին մեր խոնարհումը հայտնել և մեր ուխտը կնքել մեր նահատակ եղբայրների ու քույրերի, հայրերի ու մայրերի, որդիների ու դուստրերի հետ, որոնց կենդանի ներկայությունը ես անձնապես ամեն օր եմ զգում», – ասել է Սրբազանը և հավելել. «Շուտափույթ ազատում մաղթենք թե՛ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանն ու գերեվարված տղաներին, թե՛ Երևանի բանտերում գտնվող մեր զինվորականներին, որոնք ապօրինի կերպով պահվում են կալանքի տակ:
Այն, ինչ որ կլինի առաջիկայում, մի թիզ անգամ ետ կանգնելու տրամադրություն չուենք, չենք ունեցել: Ինչպես կիրականցնենք, կիմնաք: Մի բան հստակ է չարիքը հեռացնելը մեր կյանքի ուղին է»։