Գյումրիի ՔՊ-ական կլանը մեկ սեղանի շուրջ. թեժ վիճաբանությունից հետո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը լուսանկար է հրապարակել և վերնագրել «#քաղաքականացրեք»` նկատի ունենալով, որ ամեն բան կարգին է։
Լուսանկարում պատկերված են ինքը՝ Նազելի Բաղդասարյանը, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը, Գյումրու ՔՊ կուսակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը, Գյումրիի համայնքի ղեկավար Սարիկ Մինասյանը, պատգամավորներ Էմմա Պալյանը և Կարեն Սարուխանյանը։

Եկեք հիշենք, ոչ վաղ անցյալը և արձանագրենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը բազմիցս է գրել, որ ՔՊ-ում ոչ ամեն բան է խաղաղ։
Օրինակ՝ մի սեղանի շուրջ հավաքված ՔՊ-ականներ Կարեն Սարուխանյանը և Սարիկ Մինասյանը վերջերս լուրջ վիճել են։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Գյումրու ռեստորաններից մեկում Գյումրու նախնական ընտրություններում հաղթած և համայնքապետի ԺՊ նշանակված Սարիկ Մինասյանի և ՔՊ-ի կողմից մերժված Կարեն Սարուխանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի կռվի պատճառը եղել է Աննա Հակոբյանի ազգականը՝ Վահագն Մկրտչյանը, ով առաջիկայում պետք է փոխքաղաքապետ նշանակվի։

«Միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ ՔՊ խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը հայհոյել ու վիրավորել է Վահագն Մկրտչյանին Սարիկ Մինասյանի մոտ, և վերջերս ՔՊ-ական դարձած Սարիկ Մինասյանն էլ փորձել է պաշտպանել իր ապագա տեղակալին՝ ասելով՝ Վահագն Մկրտչյանը շուտով իմ տեղակալ կնշանակվի, պետք է աշխատեմ նրա հետ, ինչո՞ւ ես իմ ներկայությամբ հայհոյում: Եվ չհասկացված դրությունը հասցրել է նրան, որ Սարիկ Մինասյանը հասցրել է մի բռունցքով հարվածել Կարեն Սարուխանյանի դեմքին: ՔՊ-ական պատգամավորի ու Գյումրու համայնքապետի ԺՊ-ի կռիվը անմիջապես բաժանել են ներկաները, որ չվերածվի մի մեծ ծեծկռտուքի»,- գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը:




Լրահոս