Բաց նամակ՝ «Արաբկիր» բ/կ-ում մահացած երեխայի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախ և առաջ, Բժշկական Ազատ-Անկախ Արհմիությունը իր խորին ցավակցությունն է հայտնում Լիա Միսակյանի ծնողներին և հարազատներին՝ երեխայի մահվան կապակցությամբ:

Լիովին հասկանում ենք, որ Ձեր կորուստը և ցավը ոչ մի կերպ հնարավոր չի լինի ամոքել, սակայն հավատացնում ենք Ձեզ, որ հիվանդի կորուստը նաև մեծ ցավ է բուժող բժշկի, բուժանձնակազմի և ցանկացածիս համար: Մեզանից յուրաքանչյուրը ևս ունի հարազատներ և նույնը կարող է պատահել ցանկացածիս հետ՝ լինի բժիշկ, թե ուսուցիչ, վարորդ, թե դատավոր: Եվ համոզված ենք, որ ծնողների դատարան դիմելը և մեղավորների փնտրելը պայմանավորված է նրանց ցանկությամբ, որ հետագայում նման դեպքեր չկրկնվեն…

Սակայն, հավատացնում ենք Ձեզ, որ բուժող բժշկին դատելը չի կանխի նման դեպքերը, նաև հակառակ ազդեցությունը կունենա… Դա մենք չենք հորինել, դա է ասում մեզնից զարգացած երկրների փորձը… Նախ դեպքի վերաբերյալ մի քանի դիտարկումներ՝ զուտ բժշկական տեսանկյունից, հաշվի առնելով նաև դեպքի առաջնային և կրկնակի փորձագիտական եզրակացությունները: Կրկնակի փորձագիտական եզրակացության մեջ նշվում է, որ հոսպիտալացման առաջին օրը հիվանդի վիճակը ճիշտ չի գնահատվել, և նա կարիք է ունեցել վերակենդանացման բաժանմունքում հոսպիտալացման, անմիջապես կրծքավանդակի ռենտգենաբանական քննության, հակաբակտերիալ բուժման, ալբումինի և պլազմայի ներարկման: Նման եզրակացության փորձագիտական հանձնաժողովը եկել է հիմնվելով այն փաստի վրա, որ երեխան 14 օր հիվանդ է եղել, մինչդեռ և՛ երեխայի հիվանդության պատմության մեջ, և՛ երեխայի ծնողների ցուցմունքներում, և բժշկի ցուցմունքներում նշվում է, որ երեխան ոչ թե հիվանդ է եղել 14 օր շարունակ, այլ 14 օր առաջ:

Առաջին հայացքից այս «փոքր» վրիպակը, ամբողջովին փոխում է պատկերը: Նման պարագայում, համաձայն միջազգային և ՀՀ-ում ընդունված ստանդարտների՝ ընդունման օրը երեխան չի ունեցել ցուցում կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն իրականացնելու համար և բժշկուհու կողմից բուժումը կատարվել է համաձայն միջազգայնորեն ընդունված բժշկական ստանդարտների և բժշկական սխալ թույլ չի տրվել:

Դատաբժշկական փորձաքննության արդյունքներով հայտնաբերվել է նաև սրտամկանի ծանր դիստրոֆիա, մկանաթելերի արտահայտված ֆրագմենտացիա, արյունաֆիբրինային միկրոթրոմբեր առանձին անոթներում, բազմաթիվ մանր օջախային արյունազեղումներ միոկարդում, կարդիոմիոցիտների դիստրոֆիկ փոփոխություններ: Վերջինս ևս վիրուսային վարակի հազվադեպ դրսևորումներից է, և կարող է առաջացնել սրտի հանկարծակի կանգ:

Դատաբժշկական փորձաքննության ընթացքում չի իրականացվել վիրուսոլոգիական հետազոտություն (մասնավորապես՝ H1N1, որի դեպքում հնարավոր է հիվանդության կայծակնային ընթացք): Երեխայի հոսպիտալացման Երեխայի հոսպիտալացման ժամանակահատվածից օրեր անց հանրապետությունում նկատվում է վերոհիշյալ վարակի դեպքերի կտրուկ աճ և ՀՀ ԱՆը սկսում է իրականացնել այդ վիրուսի հայտնաբերման ու բուժման միջոցառումներ:

Ն/ե ալբումինի ներարկման ցուցում հիվանդը չի ունեցել, քանի որ հիպոպրոտեինեմիայի կլինիկական նշաններ չեն եղել, իսկ շիճուկում ընդհանուր սպիտակուցի մակարդակը եղել է նորմայի սահմաններում: Պլազմայի փոխներարկման ցուցումներ նույնպես չեն եղել, քանի որ հիվանդը չի ունեցել կոագուլոպաթիայի որևէ նշան, որը վերջինիս ներարկման միակ ցուցումն է: Տվյալ տարիքում (մինչև երեք տարեկան) տոնզիլիտը հակաբակտերիալ բուժում չի պահանջում, քանի որ չեն դիտվում տոնզիլիտի՝ հակաբակտերիալ բուժմամբ կանխարգելվող ռևմատիկ բարդությունները: Վերջերս, դատավարության ընթացքում նաև պարզվեց, ինչը նաև պնդում էին բժիշկները, որ արյան ընդհանուր քննության տվյալները հասանելի են եղել միայն հունվարի 2-ին հերթափոխն ընդունած բժշկին, որը և, ելնելով այդ տվյալներից, կազմակերպել է հետագա բուժական գործընթացները: Ծնողները նաև նշում են, որ իրենց երեխային բավարար ժամանակ չի հատկացվել բուժանձնակազմի կողմից և բժիշկներն անընդհատ պետք է հետևեին գործընթացին, ինչի իրավունքը լիովին ունեն, սակայն արդյոք բժիշկներն են այդ մեղադրանքների «հասցեատերերը»: Եկեք նայենք նաև ամբողջական պատկերը: Բազմիցս նշվեց, որ այդ օրերին բժշկուհիներից յուրաքանչյուրն ընդունել է մոտ 80 հիվանդ երեխա, չհաշված նաև ստացիոնարում գտնվողները:

Եվ եկեք հաշվենք, թե 24 ժամվա ընթացքում մոտ 100 հիվանդ բուժելու դեպքում, ամեն հիվանդին ինչքա՞ն ժամանակ կարող է տրամադրել մեկ բժիշկը: Առանց նույնիսկ 1 րոպե հանգստանալու, ամեն հիվանդին միջինը կկարողանային տրամադրել 14-15 րոպե, ինչի մեջ մտնում է նաև հիվանդության պատմության լրացումը, ֆիզիկալ զննությունը, հետազոտությունների և բուժման նշանակումը, և այլն: Եկեք մեկ րոպե, ամեն մեկս մեր վրա պատկերացնենք այդ ծանրաբեռնվածությունը… Այո, այժմ մարդիկ կարող են ասել, բայց դա ինչ մեր խնդիրն է, թող ավել բժիշկներ լինեին… Այո, բայց արդյոք դրա մեղավորը այն բժշկուհիներն են, որոնք իրենց վրա վերցրել են այդ ծանր բեռը և այդ օրերին բուժել են հարյուրավոր երեխաներ… Արդյո՞ք այդքանից հետո նրանք արժանի են, որ այսօր լինեն ամբաստանյալի աթոռին, իսկ պետական մեղադրողը պահանջի վերջին մարդասպանի պես նրանց բանտ նստացնել…

Արդյո՞ք նրանք արժանի են, որ որոշ, մեղմ ասած, անբարոներ, իրենց տներում համակարգիչների առաջ նստած և որևէ կապ չունենալով դեպքի հետ, մարդիկ, որ կյանքում որևէ մեկի մատից փուշ չեն հանել և կյանքում չեն իմացել, թե ինչ է պատասխանատվությունը, հայհոյանքներ գրեն ինտերնետի պատերին՝ այս դժբախտությունը դարձնելով իրենց համար ինքնահաստատման միջոց… Այո, ինչպես նշում է պետական մեղադրողը, նրանք երիտասարդ են, բայց ով ասեց, որ բժիշկները 60 տարեկան են ծնվում… Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, նույնչափ երիտասարդ է նաև պետական մեղադրողը… Եվ, օրենքը չգիտես ինչու, չի սահմանում նմանատիպ պատիժ նաև սխալ մեղադրանք կամ դատավճիռ իրականանցնելու դեպքում, երբ հետագայում պարզվի, որ սխալմունք է եղել… Չէ՞ որ այստեղ էլ են մարդկային կյանքեր… Բժշկությունն ամենազոր չէ, և, ցավոք, նշված դեպքն ավարտվել է հիվանդի մահվամբ, սակայն ևս մեկ անգամ տեղին է նշել, որ հիվանդանոցն այն վայրն է, որտեղ դիտվում են հիվանդության բոլոր ելքերը. բուժում, առողջացում  և մահ՝ անկախ բժիշկների բոլոր ջանքերից, և միշտ չէ, որ հիվանդի մահվան պաճառը չպաշտպանված բժիշկների «անփութության»  մեջ է, իսկ զարգացած առողջապահական համակարգ ունենալու համար շատ կարևոր է նաև կոնկրետ դեպքերի կապակցությամբ արդար դատաքննության իրականացումը: Ոչ ոք չի ասում, որ բժիշկը պետք է պատասխանատվությունից դուրս լինի, սակայն պետք է ցանկացած պատիժ համարժեք լինի սխալին: Ամբողջ աշխարհում գործում է բժշկական սխալի ապահովագրություն, այսինքն բոլոր բժիշկներն էլ ընդունում են, որ վաղ թե ուշ կարող են սխալվել: Ի՞նչ է ստացվում, ամբողջ աշխարհի բժիշկները հանցագործներ են: Հարցրեք աշխարհի լավագույն բժիշկներին և պրոֆեսորներին, թե արդյոք նրանք երբև սխալվել են և նրանք Ձեզ կպատասխանեն՝ բազմաթիվ անգամներ: Բժշկությունը մաթեմատիկա չէ, և մարդն էլ համակարգիչ չէ… Եվ թող հակառակն ասեն այն մարդիկ, ովքեր անսխալական են… Գոյություն ունի բժշկական վիճակագրություն և, ցավոք, այդ վիճակագրության մեջ, նույնիսկ ամենազարգացած երկրներում, 100%-անոց արդյունքներ չեն լինում:

Բժշկական սխալ կարող է պատահել այս նամակի տակ ստորագրած ցանկացածիս հետ… Դատե՛ք այն դեպքում, երբ հրաժարվել է բուժել… Դատե՛ք այն դեպքում, երբ կանխամտածված վնաս է հասցրել… Բայց մի՛ փորձեք դատել այն մարդկանց, որոնք փորձել են օգնել, սակայն չեն կարողացել… Դա նույնն է, որ դատեն այն փրկարարին, որը 100 խեղդվողի փրկելուց հետո 1-ին չի կարողացել փրկել… Եթե մենք ուզում ենք նման դեպքերը չկրկնվեն, ոչ թե պետք է մեղքը բարդենք ամենաթույլ օղակի վրա, այլ պետք է փորձենք շտկել համակարգի սխալները, սա է արվում ողջ զարգացած աշխարհում: Բժշկական Ազատ-Անկախ Արհմիությունը և ներքո ստորագրող բոլոր բժիշկները, առաջին հերթին դիմում են երեխայի ծնողներին՝ հայցելով նրանց ներողամտությունը: Նաև հաշվի առնելով վերը նշված փաստերը և լիովին հասկանալով և ըմբռնելով ծնողների՝ իրենց համար դեպքի բոլոր մանրամասները պարզելու ցանկությունը, Բժշկական Ազատ-Անկախ Արհմիությունը դիմում է դատավարությունն իրականացնող մարմնին՝ անցկացնելու նոր մասնագիտական փորձագիտական վերլուծություն, ինչպես նաև, հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 21-րդ հոդվածով սահմանված անմեղության կանխավարկածը (Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով, ՀՀ Սահմանադրություն, հոդ. 21), հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և բացահայտ մեղադրանք արտահայտող հոդվածներ հրապարակելուց: Մենք նաև մեր պատրաստակամությունն ենք հայտնում, անհրաժեշտության դեպքում, միջնորդել ներգրավելու արտասահմանից հայտնի բժիշկների՝ դեպքի վերաբերյալ եզրակացություն տալու նպատակով:

Հարգանքներով, Բժշկական Ազատ-Անկախ Արհմիություն

Ձվակերյան Գոհար

Ստեփանյան Արմենուհի

Ղազարյան Հրաչուհի

Մամյան Իրինա

Վարդանյան Արուսյակ

Մխիթարյան Սյուզաննա

Սարուխանյան Մագդա

Իգիթյան Գայանե

Թովմասյան Նելլի

Ադիլխանյան Արմինե

Օկոնյան Նարինե

Օրդյան Մարիամ

Մարգարյան Զիբա

Հովհաննիսյան Տիգրանուհի

Տերտերյան Արմինե

Բաղդասարյան Աստղիկ

Միրզոյան Հասմիկ

Սաֆարյան Աղավնի

Բոյաջյան Գևորգ

Սարգսյան Սերգեյ

Հայրապետյան Նազիկ

Խլոյան Գայանե

Դավթյան Ռուզան

Մկրտչյան Նունե

Սարգսյան Հասմիկ

Տաթևիկ Շահինյան

Ամարյան Գայանե

Միրզաբեկյան Կարինե

Սարգսյան Ստելլա

Դանոյան Անահիտ

Արիկյանց Նինա

Սարգսյան Աշոտ

Ազատյան Գայանե

Փափազյան Մարինա

Գյուլումյան Սերինե

Սարինյան Սոֆի

Քալաշյան Ռուզաննա

Ջալադյան Վարսինե

Սուխուդյան Բիայնա

Եպիսկոպոսյան Լյուդմիլա

Աղաբաբյան Նունե

Գյուլբուդաղյան Աշոտ

Զարգարյան Լիլիթ

Ղուկասյան Մերի

Այվազյան Գոհար

Մարտիրոսյան Կարինե

Դանիլովա Դիանա

Առաքելյան Սահակ

Գեյիկյան Պողոս

Մադոսյան Շիրազ

Լալազարյան Ալբերտ

Բաբլոյան Սերգեյ

Նուրիջանյան Գեղամ

Ղուշչյան Կառլեն

Համբարյան Հայկ

Հարությունյան Արման

Համբարձումյան Գևորգ

Սիմոնյան Անդրանիկ

Ստեփանյան Սաշա

Մկրտումյան Կարեն

Քոլոյան Կարեն

Յավրյան Վահե

Անթառանյան Արա

Խաչատրյան Հմայակ

Սեկոյան Դավիթ

Ոսկանյան Միլենա

Նազարյան Հելեն

Պետրոսյան Աբգար

Գևորգան Հասմիկ

Մոսեսովա Նելլի

Արաբյան Ժիրայր

Արշակյան Հրաչյա

Սարգսյան Աննա

Միրզոյան Էդուարդ

Հակոբյան Սյուզաննա

Սարգսյան Զեմֆիրա

Քյուրքչյան Խաչատուր

Քոլոյան Արմեն

Համբարձումյան Աղավնի

Դանիելյան Հրուշիկ

Շահգելդյան Լիլիթ

Թամրազյան Սասուն

Իրիցյան Սևան

Ասկանդարյան Անաիդա

Դավթյան Մարիամ

Հովհաննիսյան Մարլենա

Սաֆարյան Լիանա

Մարգարյան Հերմինե

Զոհրաբյան Դավիթ

Բանտիկյան Թագուհի

Հակոբյան Աստղիկ

Հարությունյան Սաթենիկ

Եպիսկոպոսյան Լյուդմիլա

Գասպարյան Էդիտա

Գյունաշյան Նոնա

Վարդանյան Նաիրա

Շահբազյան Լուիզա

Սիմոնյան Արփինե

Միրզոյան Կորյուն

Գևորգյան Նաիրա

Թամամյան Գևորգ

Մանուշարյան Անուշիկ

Ստեփանյան Անի

Տեր-Խաչատրյան Հասմիկ

Վարդանյան Հեղինե

Մնացականյան Նանե

Ալեքսանյան Նարինե

Սիմոնյան Վանինե

Կարապետյան Հայկ

Մկրտչյան Վահագն

Գրիգորյան Աննա

Գեմիլյան Մանիկ

Բյուրակն Իշխանյան

Ոսկանյան Աստղիկ

Տերտերյան Արմինե

Շահինյան Տաթևիկ

Գինոսյան Քնարիկ

Թովմասյան Իրինա

Պողոսյան Հերմինե

Մելիքսեթյան Միլենա

Տեր-Հարությունյան Կարեն

Սարգսյան Քրիստինե

Մնացականյան Զեփյուռ

Սարգսյան Լուսինե

Թարխանյան Սրբուհի

Բարսեղյան Վահագն

Անդրեասյան Հասմիկ

Հակոբյան Նարեկ

Ղազարյան Ժաննա

Ղազարյան Տաթև

Փխրիկյան Տաթևիկ

Կնյազյան Արմեն

Թողրամաջյան Աննա

Հակոբյան Լուսինե

Աբրահամյան Արփինե

Գալստյան Արմեն

Գալստյան Արաքսյա

Արաքելյան Էլիզա

Անվանացանկը՝ շարունակելի….

Արյունաբանության և Ուռուցքաբանության Հայկական Ասոցիացիա 




Լրահոս