Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա. Թրամփը՝ Չինաստանի կողմից Պանամայի միջանցքի նկատմամաբ վերահսկողության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Պանամայի ջրանցքն անցնում է Չինաստանի վերահսկողության տակ, սակայն Վաշինգտոնը, նրա խոսքով, դա թույլ չի տա։

«Սա դարձել է հրատապ թեմա, քանի որ Չինաստանը, ըստ էության, խլել է այն: Եվ մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա»,- ասել է ԱՄՆ նախագահը՝ հունվարի 27-ին ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի իշխող Հանրապետական ​​կուսակցության խմբակցության առջեւ։ Օրենսդիրների ամենամյա հանդիպումն այս անգամ տեղի է ունեցել Մայամիի (Ֆլորիդայի նահանգ) մոտ գտնվող Թրամփի գոլֆ-ակումբում։

Մենք այն չենք տա Չինաստանին։ Մենք, այսպես ասած, դա [մի ժամանակ] տվել ենք Պանամային։ Սակայն նա իրեն պատշաճ չի պահում»,- նշել է ԱՄՆ նախագահը:

Նա ավելի վաղ ասել էր, որ Վաշինգտոնը պետք է վերադարձնի Պանամայի ջրանցքի վերահսկողությունը։ Թրամփը քննադատել է Պանամայի ջրանցքի համար գանձվող բարձր մաքսատուրքերը՝ ընդգծելով, որ 1999թ. օբյեկտի վերահսկողությունը հանձնելը «համագործակցության ժեստ» էր, այլ ոչ թե զիջում այլ երկրներին։ Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոն նշել է, որ ջրանցքի նկատմամբ ինքնիշխանությունը եւ երկրի անկախությունը չեն կարող լինել բանակցությունների առարկա։ Ինչպես հունվարի 10-ին հայտնել է Politico-ն, Պանամայի նախագահը կարող է որոշել դիմել ՄԱԿ Անվտանգության խորհրդին, եթե Թրամփը չդադարի ճնշում գործադրել իր երկրի վրա ջրանցքի պատկանելության հարցում։




Լրահոս