ArmLur.am-ի խմբագրություն է դիմել Արմավիրի բանտի դատապարտյալ Էդուարդ Զեյթունյանի կինը` Լալա Բեռնեցյանը եւ արդարություն է պահանջում ՀՀ իրավապահներից:
Լալա Բեռնեցյանի ամուսինը` Էդուարդ Զեյթունյանը իրավապահների տեսադաշտում էր հայտնվել 2016 թվականին Սարի թաղում ոստիկանների եւ քաղաքացիների միջև բախումների ժամանակ:
Թաղամասի էլեկտրականությունը, գազն ու ջրամատակարարումը վերականգնելու պահանջով փողոց դուրս եկած տասը սարիթաղցիներ ճաղերի հետևում էին հայտնվել՝ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով, սակայն հեղափոխությունից հետո համաներմամբ ազատ էին արձակվել:
Արդյունքում, այսօր Լալա Բեռնեցյանի ամուսնուն ցանկանում են խիստ պատժի տանել՝ 2020 թվականի 44 -օրյա պատերազմի ժամանակ մարտական դիրք 2 օր ուշ ներկայանալու համար. «Մենք այսքան քայլեցինք, պայքարեցինք, որ սրանք գան մեր կաշիները քերթեն, ո՞ւր է ձեր արդարությունը, Արցախը հանձնածները, Շուշիի դարպասները թշնամու առաջ բացողները ազատության մեջ են, անտեր մարդկանց են դատում»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան