ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մայրաքաղաքում մեքենաների հայլիների գողության դեպքերով կալանավորված կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի դեկտեմբերի 24-ին մի խումբ քաղաքացիներ ակցիա էին իրականացրել Երևանում ու պահանջում էին, որ իրավապահները քայլեր ձեռներկեն ու հայտնաբերեն հանցագործներին, որոնք կողոպտել են իրենց «Mazda» մակնիշի մեքենաները: Արդյունքում, իրավապահները ակցիայից սթափվեցին ու այժմ կալանավորված կա:

Սերյոժա Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2024թ. հուլիսի 17-ին’ ժամը 00:08-ի սահմաններում, գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ Երևան քաղաքի Օհանովի փողոցի 4-րդ շենքի դիմաց կայանված ավտոմեքենայից հափշտակել է զույգ կողային հայելիները, բացի այդ, 2024թ. նոյեմբերի 20-ից նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում ուրիշի գույքը հափշտակելու մեկ միասնական դիտավորությամբ չորս տարբեր ավտոմեքենաներից գաղտնի հափշտակել է կողային և հետին տեսանելիության հայելիներ:

Գործը դատարանում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Քնար Մանուկյան




Լրահոս