«Մինեսոտայի» հայտնի խաղացողին 3 օրում 2 անգամ ձերբակալեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մինեսոտայի» հարձակվող Դանթե Կանինգեմը երեք օրվա մեջ երկու անգամ ձերբակալվել է: Առաջին կալանքը տեղի է ունեցել ուրբաթ օրը` ապրիլի 4-ին: Այդ ժամանակ նրան մեղադրել են ընտանեկան բռնության համար:

Ըստ ոստիկանության տեղեկատվության`Կենենգեմը վեճ է ունեցել իր ընկերուհու հետ, որի հետևանքով բասկետբոլիստը հարվածել է նրան պատին և փորձել խեղդել: Կալանքից հետո նա ազատվել է`40 հազար դոլարի դիմաց: Նրան արգելված էր հանդիպել տուժածի հետ: Իսկ երկրորդ կալանքը կայացավ կիրակի օրը`ապրիլի 6-ին:Ա յս անգամ նրան մեղադրեցին բռնության սպառնալիքի համար:

Ոստիկանությունում հաստատեցին կրկնակի կալանքի փաստը, սակայն հրաժարվեցին բացահայտել մանրամասները: Հատկանշական է, որ Կաննինգեմը երկու կալանքների միջև հասցրեց իր հարազատ «Տիմբերլվուլվզ»-ի հետ անցկացնել մեկական խաղ`ստանալով բոլորից շատ խաղաժամանակ «Օռլանդոյի» հետ մրցավեճում:

Թիմի գլխավոր մարզիչ Ռիկ Ադելմանը հայտնել է, որ որ չէր տեսնում որևէ խանգարող հանգամանք, որը կարող էր նրան թողնել խաղից դուրս:




Լրահոս