ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խիստ նկատողություն ստացած նոտարներից մեկը նախկին դատավոր Տիգրան Մուկուչյանի կինն է. Սրբուհի Գալյանի «հարձակումների» հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի տեղեկություններով՝ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի կողմից կարգապահական պատասխանատվության ենթարկվողներից մեկը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին նախագահ, նախկին դատավոր Տիգրան Մուկուչյանի կինն է՝ նոտար Իննա Շահնազարյանը: Մյուս նոտարը, որը հայտնվել է նախարարի «հարվածի» տակ, նոտար Լիաննա Հովհաննիսյանն է:

Հիշեցնենք, որ հունվարի 27-ին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի որոշմամբ 3 նոտարի նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության միջոցներ։

«Տեղեկացնում ենք, որ 2024 թվականի նոյեմբերից մինչև 2025 թվականի հունվարի 27-ն ընկած ժամանակահատվածում Արդարադատության նախարարի կողմից 3 նոտար՝ օրենքների և իրավական այլ ակտերի պահանջների խախտման հիմքով, ենթարկվել է կարգապահական պատասխանատվության։

2 նոտարի նկատմամբ կիրառվել է «նկատողություն», 1 նոտարի նկատմամբ՝ «խիստ նկատողություն» կարգապահական տույժը»,- նշված է որոշման մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս