Ինչպե՞ս են հայ հայտնիները արձագանքել Փաշինյանի կողմից Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնելուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայոց ցեղասպանության արյունոտ էջերը ամենացավալիներից են ցանկացած գիտակից հայի կյանքում։

Յուրաքանչյուր հայ հոգու խորքում ունի իր ցասումը։

ՀՀ վարչապետ Փաշինյանը, չնայած վերը նշված հանգամանքին, կասկածի տակ է դրել Հայոց ցեղասպանության անհերքելի ու ջնջելի փաստը։

Իհարկե այս ամենը շարժել է շատերի զայրույթը, այդ թվում մի շարք հայ հայտնիների։

Հայ հայտնի դեմքերը թեմային անդրադարձել են իրենց ինստագրամյան միկրոբլոգի սթորի բաժնում։

ArmLur.am-ը ներկայացնում է հայտնիների գրառումները։

Երգիչ Հարութ Բալյանը սթորիների բաժնում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «Քանի ապրում եմ, երգելո՛ւ եմ Հայաստան, քանի շնչում եմ, երբե՛ք չեմ մոռանա ՀԱՅի դեմ գործած ՄԵԾ ՈՃԻՐԸ։ 1915»։

Ամերիկաբնակ Արման Հովհաննիսյանը նույնպես անդրադարձել է թեմային՝ հրապարակելով տեսանյութ, որին կից գրված է․ «Թե՛ կյանքումս, թե՛ երգարվեստումս երբեք չեմ մոռացել, որ ՀԱՅ եմ, որ ունեմ պատմություն, անջնջելի Ցավ, Հաղթանակ, որ դեռ պիտի վերադառնա․․․»։

Սիրված երգչուհի Քրիստինե Պեպելյանը, որը նույնպես բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, իր ինստագրամյան անձնական միկրոբլոգի սթորի բաժնում հրապարակել է տեսանյութ, որին կից գրել է․ «Կա պատմություն, կան փաստեր, որ երբեք ոչ ոք ջնջել չի կարող․․․ Մեր պապերը տեսել են․․ Մենք 1915-ը հիշում ենք»։

Սարո Թովմասյանը նույնպես ինստագրամի սթորիներ բաժնում լուսանկարներ է հրապարակել, որին կից գրել է, որ հայ է, ունի անջնջելի ցավ և այն անժխտելի է։

Դերասան Տիգրան Գևորգյանը հրապարակել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարը, որին կից գրել է․ «Փաստորեն, ըստ վարչապետի խոսքի, այս կառույցը և 1915 թ․ չի եղե՞լ։ Այսքան տարի ուղղակի գնացել, եկե՞լ ենք»։

«Ես երբեք չեմ մոռանա իմ Վարդան պապի կյանքի դաժան պատմությունը, թե ինչպես էր ինձ պատմում 1915 թվականի ցեղասպանությունից փախնելու ու փրկվելու մասին․․․ Հայոց ցեղասպանությունն անժխտելի է և այդ փաստի վերաբերյալ ցանկացած հարցական անընդունելի է և անհանդուրժելի»,- թեմայի մասին գրառում է կատարել նաև երգիչ Արմենչիկը։

Ա․Ս․




Լրահոս